Տնտեսություն 

Ուկրաինան Ռուսաստանին գազի գնի երկու տարբերակ է առաջարկել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է  Ռուսաստանից մատակարարվող գազի գնի սահմանման՝ Կիեւի կողմից առաջարկվող երկու տարբերակների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Առաջին տարբերակով, «ցածր սեզոնին», այսինքն՝ տարվա տաք եղանակին, 1 խմ-ի համար առաջարկվում է սահմանել 300 դոլար, եւ 380 դոլար՝ ձմռանը:

Երկրորդ տարբերակով առաջարկվում է գինը սահմանել Եվրոպայի գազի սփոթ շուկայի համապատասխանեցմամբ: Ավելի վաղ, գնի հաստատման նման կարգ առաջարկել էր երկրի էներգետիկայի նախարարությունը: Սա նշանակում է, որ գինը պետք է հավասար լինի եվրոպական գազի արժեքին՝ հանած ՌԴ-ի սահմանից փոխադրման ծախսերը:

Յացենյուկը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է տարեկան 250 միլիարդ խմ գազ գնել Ռուսաստանից: Նա հավելել է, որ երկիրը մտադիր է եվրոպական պետություններից մոտ 15 մլրդ խմ գազ ձեռք բերել, ինչը 60%-ով կփոխհատուցի Ռուսաստանի գնումները: Ընդ որում, Կիեւը ստորգետնյա պահեստարանում մոտ 16 մլրդ խմ գազի պաշար ունի: 

Ռուսաստանից Ուկրաինային մատակարարվող գազի գինն առ այսօր կարգավորված չէ: «Գազպրոմը» Ուկրաինային առաջարկում է խմ-ի համար 485 դոլար բազային գնի 100 դոլարի զեղչ: Ուկրաինային կողմին նման պայմանները չեն բավարարում:

Նույն շարքից