Միջազգային 

Ուկրաինան փակել է Ռուսաստանի հետ սահմանը

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանը, փակելու մասին, մասնավորապես Լուգանսկի մարզի կենտրոնական և Դոնեցկի հարավային հատվածներում:


Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: «Ես համոզված եմ, որ այսպիսով ահաբեկիչների չեզոքացումը էականորեն կարագանա»,- ասել է նա:


Ելույթ ունենալով լրագրողների առջև` Տուրչինովը հայտարարել է, որ սահմանի փակումից հետո կբացառվի զենքի և զինյալների տեղափոխումը Ուկրաինայի տարածք:

Նույն շարքից