Հիշում եմ և պահանջում 

Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին

Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը երեկ 77 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայնով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին։ Այս մասին տեղեկացնում է Ներկայացուցիչների պալատի կայքը։ 



Հիշեցնենք, որ Չիլիի Սենատը Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է դեռևս 2007-ի հունիսի 5-ին և կոչ արել իր կառավարությանն աջակցել ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի ընդունած զեկույցը, որով նախատեսվում է մարդկության դեմ այս հանցագործությունը պատշաճորեն նկարագրել որպես ցեղասպանության հստակ օրինակ:

Նույն շարքից