Slon.ru կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի մայրաքաղաքը ընտրվել է 2022թ. ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ընտրությունն անցկացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նիստի ժամանակ՝ Կուալա Լումպուրում։
Պեկինը հաղթել է 4 ձայնի առավելությամբ։ Չինաստանի մայրաքաղաքի օգտին է քվեարկել ՄՕԿ-ի 44 անդամ, Ալմաթիի օգտին՝ 40 անդամ։
Հիշեցնենք, որ 2008-ին Պեկինում անցկացվել են ամառային Խաղերը։