Պակիստանում 1 օրում մահապատժի են ենթարկել 10 մարդու, որոնք դատապարտվել էին սպանության համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Դատապարտյալներից 8-ին կախաղան են հանել Փենջաբ նահանգում, ևս 2-ին՝ Կարաչի քաղաքում:
Պակիստանում մահապատժի մորատորիումը մասամբ չեղյալ հայտարարվեց 2014թ. դեկտեմբերին Փեշավարայում դպրոցի վրա թալիբների հարձակումից հետո, որի ժամանակ սպանվեց 145 մարդ, հիմնականում՝ երեխաներ: Մահապատժի մորատորիումը ամբողջությամբ հանվել է մարտի սկզբին։