Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններեւմ Պահպանողական կուսակցությունը հավաքել է 326 ձայն, որը նրանց հնարավորություն է ընձեռում կազմել կառավարություն:
Թորիները ստացել են ձայների շուրջ 37 տոկոսը: Նման ցուցանիշ փորձագետները չէին ակնկալում:
Այսպիսով, ինչպես գուշակում էին վերլուծաբանները, կոալիցիոն կառավարություն չի կազմվի: