Միջազգային 

Պայթեցվել է Իրանից Թուրքիա մեկնած մարդատար գնացքը

Izvestia.ru կայքի փոխանցմամբ՝ պայթեցվել է Իրանից Թուրքիա մեկնած մարդատար գնացքը։

Հայտնի է, որ նախօրեին Թուրքիայի տարածքում պայթեցված գնացքի ուղևորներին Իրան վերադարձնելու նպատակով Անկարա մեկնած դատարկ գնացքը Թուրքիայի տարածքում կրկին պայթեցվել է:

Պայթունի հետևանքով իրանցի մեքենավարները չեն տուժել:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայի Աղրը նահանգով անցնող հատվածում էլ պայթեցվել էր Իրան-Թուրքիա գազատարը:

Նույն շարքից