Պատժամիջոցները Ռուսաստանին ճնշելու միակ միջոցն են: Գերմանիանի կանցլեր Անգելա Մերկելը նման կարծիք է հայտնել rbb-Inforadio գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
Ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանի անմիջական մասնակցությունը «չափազանց ակնհայտ է», եւ վերջինիս գործողությունները չի կարելի անհետեւանք թողնել: Այդուհանդերձ, գերմանական կառավարությունը ոչ մի կասկած չունի, որ ռազմական ճանապարհով հակամարտությունը չի կարելի լուծել, հայտարարել է Անգելա Մերկելը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
ԳՖՀ-ի կանցլերը համոզվածություն է հայտնել, որ պատժամիջոցները Ուկրաինայի անջատողականներին աջակցող Ռուսաստանի վրա ազդեցության միակ հնարավորությունն են: Սակայն դրանք սահմանելով՝ պետք է հստակ հասկացնել. իրավիճակը կարգավորվելուն պես միջոցառումները կչեղարկվեն, նշել է գերմանական կառավարության ղեկավարը:
Չնայած արագ արձագանքման նոր ուժեր ստեղծելու ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ Գերմանիան մտադիր է ավելացնել ԳՖՀ-ի պաշտպանության նախարարության բյուջեն: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհայտնվեն Աֆղանստանից գերմանական բունդեսվերի դուրսբերումից հետո: