Տնտեսություն 

Պատժամիջոցների պատճառով վտանգի տակ է ռուսական զինամթերքի արտահանումը

Ռուսական զինամթերքի արտահանումը վտանգի տակ է հայտնվել՝ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, գրում է lenta.ru-ն՝ «Коммерсантъ»-ին հղումով: Այս մասին հայտարարվել է օգոստոսի 19-ին՝ փամփուշտների արտադրության զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ:

 

Ներկայում ռուսական փամփուշտների ավելի քան 70 տոկոսն արտահանվում է արտասահման:

 

Արտահանվող զինամթերքի ավելի քան 80 տոկոսը բաժին է հասնում ԱՄՆ-ի քաղաքացիական շուկային:

 

ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության հատուկ քիմիկատների, զինամթերքի և սովորական սպառազինության արդյունաբերության վարչության հաշվետվության համաձայն՝ պետական պատվերները երկրի բանակի պաշարների համար շատ քիչ քանակությամբ են:

 

Զինամթերք արտադրող ընկերությունները մասնավորեցվել են 1990-ականներին, հետևաբար՝ նրանց գործունեությունը կախված է քաղաքական իրավիճակից և շուկայի պայմաններից:  

 

Խորհրդակցության մասնակիցներից մեկի խոսքով՝ ներկայում արևմտյան պատժամիջոցները չեն շոշափում ՌԴ-ի փամփուշտների արտահանման ոլորտը, սակայն լրացուցիչ տնտեսական միջոցառումների սահմանումից հետո, հատկապես՝ ԱՄՆ-ի, այն կարող է վտանգի տակ հայտնվել:

   

Արևմուտքը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի իրավիճակի հետ կապված:

Նույն շարքից