Տնտեսություն 

Պետբյուջեից տրամադրվելու է 1 մլրդ 125 մլն դրամ՝ տնտեսության աջակցության ծրագրերի իրականացման համար. նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կառավարությունը 2015թ-ին  հանրապետության ողջ տարածքում նախատեսում է իրականացնել տնտեսության աջակցության ծրագրեր՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով:



«Այս նպատակով պետբյուջեից տրամադրվելու է 1 մլրդ 125 մլն դրամ: Ծրագիրը կիրականացվի աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող 3200-ից ավելի հողօգտագործողների համար, որի շրջանակում նախատեսվում է, որ շուրջ 7400 անձ պետք է ունենան ժամանակավոր զբաղվածություն»,- ասաց նախարարը:



Նախարարն ընդգծեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ իրականացվել ու իրականացվում են մարզպետների և համայնքների ղեկավարների հետ:



«Նախատեսվում է սեզոնի հետ կապված այս ծրագրերի մեկնարկը տալ մոտ ժամանակում, որպեսզի աջակցենք գյուղատնտեսական տնտեսություններին»,- ասաց նա:

Նույն շարքից