Տնտեսություն 

Պետբյուջեից 10 մլրդ դրամ կհատկացվի ԿԲ-ին՝ գյուղացիական վարկեր տրամադրելու համար

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ գյուղատնտեսական վարկերին և նշեց, որ հարցը քննարկել են Գյուղատնտեսության նախարարությունն ու Կենտրոնական բանկը։

 


«Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին տրվում էր վարկեր 8%-ով, այսինքն` բանկը տրամադրում էր 14%-ով, 6 տոկոսը կառավարությունը սուբսիդավորում էր, և արդյունքում գյուղացուն հասնում էր 8%-ով մատչելի վարկային ռեսուրս: Հիմա ռեսուրսների պակաս ունի Կենտրոնական բանկը։ Ես երեկ ուշ երեկոյան նախագահի հետ քննարկել եմ ու որոշում ենք կայացրել, որ պետական բյուջեից այս տարվա ընթացքում 10 մլրդ դրամ գումար հատկացնենք Կենտրոնական բանկին։ ԿԲ-ն կտրամադրի «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ» և մյուս բանկերին, որոնք զբաղվում են այդ ծրագրով»,-ասաց նա։
 


Վարչապետը նշեց, որ դարձյալ վարկի 6%-ը կառավարությունը կսուբսիդավորի ու գյուղացուն կտրամադրվի դրամով վարկ 8%-ով՝ մինչև երկու տարի ժամկետով։

 


«3 մլրդ դրամը կհատկացվի այս ամիս, իսկ հաջորդ 7 մլրդ՝ մինչ տարվա վերջ»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից