Միջազգային 

Պերմյակովին կդատեն Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում. Интерфакс

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում՝ կայազորի ռազմական դատարանում, որը գտնվում է ռազմաբազայի տարածքում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

 

Նման որոշում է կայացվել Հայաստանի տարածքում գտնվող ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա։

 

Մեկ այլ աղբյուր նշում է, որ կողմերը համաձայնեցնում են նաև համատեղ մեղադրական եզրակացությունը՝ ռուսական օրենսդրության հիման վրա։

 

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստի առթիվ քրեական գործը միաժամանակ քննում է և՛ ռուսական, և՛ հայկական կողմը, որոշվում է ռուսական քրեական օրենսդրության հիման վրա համատեղ միասնական մեղադրական եզրակացության հարցը»,- նշել է աղբյուրը։

 

Աղբյուրը նշել է նաև, որ դատարանը միաժամանակ կուսումնասիրի նաև մեղադրանքները, որոնք ներկայացվել են ռուս զինվորական քննիչների կողմից՝ կապված ռազմաբազան զենքով լքելու հետ։

 

«Այն ամենը, ինչ կներկայացնեն հայ քննիչները, կփոխանցվի ռուսական կողմին՝ գործի նյութերին կցելու համար»,- նշել է աղբյուրը։

Նույն շարքից