Պյոտր Պորոշենկոն, որն առաջատարն Է Ուկրաինայի նախագահի ընտրություններում, պաշտպանել Է երկրի արևելքում հատուկ գործողության շարունակումը, հայտարարելով, որ այն պետք Է լինի ավելի արդյունավետ և ավելի կարճ:
«Ես տեղեկատվություն չունեմ այն մասին, թե այժմ այն (գործողությունը) պետք Է դադարեցվի: Ես պաշտպանում եմ դրա շարունակումը, ես պահանջում եմ դրա ձևաչափի փոփոխություն. այն պետք Է լինի ավելի կարճատև, այն պետք Է լինի ավելի արդյունավետ, զորամասերը և ստորաբաժանումները պետք Է ավելի լավ մատակարարված լինեն, նրանք պետք Է ունենան ավելի լավ սպառազինություն, ավելի լավ հանդերձանք»,-ասել Է նա մայիսի 26-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին Է, որ Դոնբասում ուկրաինական իշխանության վերականգնման գործընթացն սկսվել Է:
«Այն, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընտրությունները տեղի են ունեցել, ապացուցում Է, որ Դոնբասում ուկրաինական իշխանության վերականգնման գործընթացն սկսվել Է»,-նշել Է նա:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել Է Դոնբասի՝ առանց բացառության բոլոր բնակիչների հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին՝ անկախ նրանց քաղաքական նախապատվություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: