Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում տիրող ճգնաժամը կարգավորել երեք ամսվա ընթացքում

Ուկրաինայի նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում տիրող ճգնաժամը կարգավորել երեք ամսվա ընթացքում, իսկ երդմնակալության արարողությունից հետո իր առաջին այցը նա ցանկանում է կատարել Դոնբաս: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Պորոշենկոյի շրջապատի աղբյուրներին:


Պորոշենկոն մտադիր է Ուկրաինայի իրադրության կարգավորման խաղաղ ծրագիր ներկայացնել և լայն համաներում առաջարկել հունիսի 7-ին կայանալիք իր երդմնատվության արարողության ժամանակ: Ընտրված նախագահը հայտնել է, որ նախատեսում է նաև իրականացնել ապակենտրոնացում: Նա պատմել է, որ այդ ծրագրի մշակման շուրջ բանակցություններ է վարում Եվրամիության, Կանադայի և ԱՄՆ-ի հետ:


«Վերափոխումների իր ծրագրի շնորհանդեսից անմիջապես հետո նախագահը նոր կարգավիճակում իր առաջին ուղևորությունը կկատարի Դոնբաս»,- հրատարակությանը հայտնել են Պորոշենկոյի շրջապատում:

Նույն շարքից