Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն ստացել Է ընտրողների ձայների 54,7 տոկոսը

Ուկրաինայում նախագահական մրցարշավի առաջատար Պյոտր Պորոշենկոն բոլոր քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո ստացել Է ընտրողների ձայների 54,7 տոկոսը: Այդ մասին նշված է  Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:

 

Հանրապետության նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն գտնվում Է երկրորդ հորիզոնականում և 12,8 տոկոս ձայներով լրջորեն հետ Է մնում Պորոշենկոյից: Երրորդ տեղը, նախկինի պես, զբաղեցնում Է Ուկրաինայի «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոն, որն ստացել Է ձայների 8,32 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից