Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասի տնտեսական բլոկադան կիեւյան իշխանություններին հնարավորություն է ընձեռում վաստակել միլոնավոր դոլարներ:
Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդի քարտուղար Անդրեյ Պուրգինինը, նշելով, որ Պորոշենկոյի 2014թ.-ի նոյեմբերի հրամանագրով Դոնբասը ենթարկվել է տնտեսական ու քաղաքական շրջափակման, ինչի հետեւանքով դադարեցվել է բանկերի, պետական հաստատությունների, ու նույնիսկ բանտերի գործունեությունը:
Նրա խոսքերով Ազգային գումարտակները Դոնբաս հասցվող ապրանքների համար սահմանել են անօրինական , խոշոր չափերի մաքսեր, ինչը նրանց հնարավորություն է տալիս առագ հարստանալ:
Դա հանգեցնում է Դոնբասում պարենամթերքի գնաճին:
Վերջում նա ավելացրել է, որ Դոնբասում որոշ դեղորայքներ ընդհանրապես բացակայում են, իսկ պարենամթերքի տեսականին կրճատվել է:
Այսպիսով Կիեւյան իշխանությունները նպատակ ունեն բյուջեն ու սեփական գրպանները լցնել Դոնբասի բնակչության զրկանքների գնով: