Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի արևելքում խաղաղ ծրագրի իրականացման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել մինչև դեկտեմբերի 9-ը դադարեցնել կրակը, հաղորդում է «Взгляд»-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Եռակողմ կոնտակտային խմբի նիստի անցկացումը պետք է կայանա հնարավորինս շուտ, որպեսզի արդեն դեկտեմբերի 9-ին հնարավոր լինի հասնել կրակի դադարեցման»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել էր, որ Դոնբասի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք նախատեսված են Մինսկում, նախնական նշանակվել են դեկտեմբերի 9-ին, և խոսակցություններ չկան այդ ամսաթիվը տեղափոխելու շուրջ:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակի ղեկավարի տեղակալը, դեկտեմբերի 9-ը կարող է դառնալ Դոնբասում խաղաղ գործընթացի մեկնարկի օր: