Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ուկրաինայի արեւելքում իրադրության սրման պատասխանատվությունն ընկած Է նրանց վրա, ովքեր բնակելի շրջանների դեմ հրետանի եւ օդուժ գործադրելու «հանցավոր հրամաններ» են տալիս, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Կիրառվում են թե՛ հրետանի, թե՛ համազարկային կրակի համակարգեր, թե՛ օդուժ, ընդ որում առանց ընտրության, ուղղակիորեն խտաբնակ շրջանների վրա: Եվ այս ամենը տեղի Է ունենում խաղաղության ձգտելու քարոզչական կարգախոսների ձայնակցությամբ եւ պատասխանատուների որոնումներով: Պատասխանատու են նրանք, ովքեր նման հանցավոր հրամաններ են տալիս»,- ասել Է Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած խորհրդակցության ժամանակ:
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հստակ պատասխան չստացավ սահմանազատման գծից ծանր սպառազինությունը հետ քաշելու վերաբերյալ Կիեւին արված առաջարկությանը:
«Դժբախտաբար, մենք ոչ միայն մեր առաջարկության ոչ մի հստակ պատասխան չստացանք, այլեւ տեսանք հակառակ գործողությունները, այն Է՝ Կիեւի իշխանությունները պաշտոնական հրաման են տվել խոշորամասշտաբ մարտական գործողություններ սկսել հակամարտող կողմերի շփման գրեթե ողջ պարագծով»,- ասել Է նա:
Հունվարի 23-ին Պուտինը խորհրակցություն Է վարել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: «Ուշադրության կենտրոնում Ուկրաինայի իրադրությունն Էր»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: