ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով կժամանի Չինաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Շանհայում երկու երկրների ղեկավարների առաջիկա բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել երկկողմ օրակարգի համալիր հարցեր: Այցի շրջանակներում ստորագրման են պատրաստվում մի ամբողջ շարք կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են առևտրատնտեսական, Էներգետիկական և հումանիտար ոլորտներին:
Նախատեսվում Է քննարկել միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության վիճակն ու հեռանկարները: Սպասվում Է, որ այցը կնշանավորի երկկողմ հարաբերությունների թևակոխումը համապարփակ գործընկերության և ռազմավարական գործակցության նոր փուլ, նշվում Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է «Ինտերֆաքս»-ը: