Միջազգային 

Պուտինը Պորոշենկոյի, Օլանդի և Մերկելի հետ Ուկրաինայի թեմայով հեռախոսազրույց կունենա

Այսօր երեկոյան ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, գրում է rg.ru-ն։

Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ անպայման քննարկվելու են Ուկրաինայում ներկայիս ճգնաժամը և կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման հեռաննկարները։

Նման կազմով հեռախոսային խոսակցությունը վերջին անգամ տեղի էր ունեցել դեկտեմբերի 17-ին։ Բանակցությունների ժամանակ ընդգծվել էր Դոնբասում կայուն հրադադարի անհրաժեշտությունը։

Նույն շարքից