Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները կշարունակեն ուղիներ փնտրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, գրում է korrespondent.net-ը:
Գերմանիան հստակեցրել է ՌԴ նախագահի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափը, որը կայանալու է փետրվարի 8-ին, գրում է Reuters-ը:
Երեք երկրների առաջնորդները կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը տեսակապի միջոցով:
Կրեմլում փետրվարի 6-ին կայացել էին Մերկել - Օլանդ - Պուտին բանակցությունները, արդյունքների մասին առայժմ հայտարարություններ չկան:
Russia Today-ը հայտնում է, որ երկարատև բանակցություններից հետո առաջնորդները գնացել են ընթրելու:
Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ գրել էին, թե Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների Մոսկվա այցի իրական նպատակն է Ուկրաինայի հարցով պայմանավորվածություն ձեռք բերել Պուտինի հետ, որը կկանխեր ամերիկյան միջամտությունը: Եվրոպացի առաջնորդները, ըստ ԶԼՄ-ների, շատ վտանգավոր են համարում Ուկրաինային զինելու ԱՄՆ-ի մտադրությունը: