Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի բռնակցման մեղադրանքներն անվանել է սխալ և հերքել դրանք՝ համարելով անհիմն, փոխանցում է РИА Новост-ին:
«Ղրիմի ոչ մի բռնակցում էլ չի եղել, դա ժողովրդի կամքն է, բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ղրիմի տարածքում ապրող մարդիկ իրենք են ընտրել իրենց ապագան», - ասել է Պուտինը՝ Պետդումայի քաղաքացիական խմբակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նախագահի՝ Ղրիմի միացումը ժողովրդավարության դրսևորում է, և «ինչ-որ ապօրինի գործողությունների մասին խոսելն ահեթեթ է և ծիծաղելի»:
Դեռ ապրիլին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի ծրագրել Ղրիմի բռնակցումը: