Միջազգային 

Ջեյմս Ուորլիքը ողջունում է Սոչիի հանդիպման վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում հանդիպում անցկացնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:


«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը: Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:


Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան: Օգոստոսի 9-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, ինչպես նաեւ հակամարտության գոտում Բաքվի գործողությունների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը:

Նույն շարքից