Միջազգային 

Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ արդյունավետ բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հարցով

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:


«Ուելսում Ջոն Քերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ  արդյունավետ բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի հարցով»,- գրել է դիվանագետը:


Հիշեցնենք, եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ բրիտանական Նյուպորտ քաղաքում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր խոսքում կրկին ընդգծել է խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը:

Նա կողմերին կոչ է արել հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու մեխանիզմներ գտնել եւ ամրապնդել փոխադարձ վստահության միջոցները:

Նույն շարքից