ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տեղափոխվել է Բոստոնի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Գազետա․ռուն-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպի Twitter-յան էջին։
Պետքարտուղարը Ժնևից Բոստոնի օդանավակայան է ժամանել ռազմական C-17 ինքնաթիռով։ Օդանավակայանից նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին կոտրել էր աջ ազդրը Ֆրանսիայում հեծանվային մարզումների ժամանակ։