Միջազգային 

Ավստրիան, Իտալիան և Բալկանյան երկրները ջիհադականների դեմ պայքարի ծրագիր են ընդունել

 

Ավստրիայի և արևմտաբալկանյան երկրների ԱԳՆ և ՆԳՆ ղեկավարները, ինչպես նաև՝ ԵՄ ներքին հարցերով եվրահանձնակատարն ուրբաթ հայտարարել են իսլամական ահաբեկիչների և ջիհադականների դեմ պայքարի համատեղ ծրագրի մասին:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` ORF ավստրիական հանրային հեռուստառադիոընկերությանը հղումով, Վիեննայում կայացած կոնֆերանսի ժամանակ ընդունված համատեղ ռազմավարությունը նախատեսում է սահմանապահների վերապատրաստումը, իսլամական զինյալների կողմից սահմանների  հատման կանխումը, բալկանյան երկրների ինտենսիվ համագործակցությունը Եվրոպոլի հետ:

Ռազմավարության շրջանակում կվավերացվի Հարավային Եվրոպայում ոստիկանական համագործակցության մասին կոնվնցիան: Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ Լայթները: 
 

 

 

 

Նույն շարքից