Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակա է հրապարակել։
«Վստահ եմ, որ բոլորիդ պետք է մոռանալ անցյալի վիրավորանքները, վեր բարձրանալ աննշան խնդիրներից, հավաքվել համաշխարհային տերությունների առաջնորդներով և հարց տալ` ուր է գնում այս աշխարհը: Միգուցե դրանից ինչ-որ բան ստացվի: Իսկ հուսալ, որ պատժամիջոցներով Ռուսաստանին հնարավոր է դարձնել հնազանդ կիսագաղութային երկիր, չարժե: Եթե քառասունհինգին մենք ձիերով հասանք Բեռլին, ապա այսօր առավել ևս ի վիճակի ենք լուծելու ցանկացած բարդության խնդիր: Թող հաղթի արդարությունը»,-Газета.Ru-ն մեջբերել է Կադիրովի հաղորդագրությունը: