ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպենհագենում բացել է Rasmussen Global խորհրդատվական ընկերություն և մտադիր է ռազմավարական խորհրդատվոթյուն տրամադրել կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին և խոշոր կորպորացիաներին՝ ըստ RIA Novosti-ի՝ ասվում է ընկերության տարածած կոմյունիկեում:
Այսօր Ռասմուսենին դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Նույն օրը Ռասմուսենը հայտարարել է իր նոր նախագծի մասին:
Rasmussen Global-ը կօգնի համաշխարհային ղեկավարներին՝ խթանելու ներդրումները, առևտուրն ու անվտանգությունը նոր մարտահրավերներին ընդառաջ՝ նրա խոսքերն են մեջբերվում կոմյունիկեում:
Ռասմուսենը նաև մտադիր է գիրք հրատարակել XXI դարի ռազմավարական մարտահրավերների մասին: Այն հիմնված կլինի նրա 30-ամյա փորձի վրա՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Դանիայի վարչապետ, դանիացի խորհրդարանական և ԵՄ բանակցող: