Միջազգային 

Ռասմուսենը որոշել է ճնշում գործադրել Դոնեցկում կործանված մալայզիական ինքնաթիռի դեպքի հետաքննության վրա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը որոշել է ճնշում գործադրել Դոնեցկում կործանված մալայզիական ինքնաթիռի դեպքի հետաքննության վրա. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքում Ռուսաստանի առաքելության հաղորդագրության մեջ:

 

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը որոշել է չսպասել քննության ավարտին և ճնշում գործադրել»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ եթե Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավաստի տվյալներ ունենար այն մասին, որ անջատողականներն են մեղավոր ինքնաթիռի կործանման համար, ապա կներկայացներ դրանք:

 

Ռասմուսենը ֆրանսիական Midi Libre պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե բազմաթիվ ապացույցներ կան, որոնք մատնանշում են անջատողականների մեղքը ինքնաթիռի կործանման հարցում:

 

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing-ը կործանվել էր Դոնեցկի շրջանում՝ հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնված բոլոր 298 մարդիկ զոհվել էին: Կիևի իշխանությունները մեղադրում են անջատողականներին, իսկ վերջիններս հայտարարում են, թե միջոցներ չունեն նման բարձրության վրա ինքնաթիռ կործանելու համար:

Նույն շարքից