Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական, նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր: TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հասանովի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, անխոս, միջպետական փոխգործակցության ամրապնդումն է Կասպից ծովում: Այդ նպատակով քննարկել ենք Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները, օդանավերի վթարայնության պրոֆիլակտիկայի և ռազմական նավարկության թափանցիկության ոլորտում փոխազդեցության կազմակերպումը, օպերատիվ և ռազմական պատրաստության համատեղ միջոցառումները»,- ասել է Շոյգուն:
Շոյգուն և Հասանովը 2015 թ. ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ծրագիր են ստորագրել: