Միջազգային 

ՌԴ-ի և Ղազախստանի իշխանությունները կաջակցեն գործարարներին. Պուտին

ՌԴ-ի եւ Ղազախստանի իշխանությունները կաջակցեն ձեռնարկատերերին 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նորմերի ուժի մեջ մտնելուց հետո: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ռուսական պետության ղեկավարը նշել Է, որ ԵՏՄ-ի գործարկումն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի ջերմաԷներգետիկական համալիրի ոլորտում համատեղ աշխատելու համար, ինչպես նաեւ թույլ կտա կրճատել կապիտալների, ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի տեղաշարժման արգելքները եւ կնպաստի կոոպերացիոն նախագծերի թվի ընդլայնմանը: 

 

«Կարեւոր Է, որ տարածաշրջանային իշխանությունները, բիզնեսը, արդյունաբերողներն ու ներդրողները լիովին օգտվեն ստեղծված հնարավորություններից: Մենք, անպայմանորեն, ե՛ւ կառավարությունների, ե՛ւ նախագահների մակարդակով ամեն կերպ կնպաստենք դրան»,-ասել Է Պուտինը ՌԴ-ի եւ Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից