Միջազգային 

ՌԴ-ն ուկրաինացի զինվորների նկատմամբ մարտավարական միջուկային զենք է կիրառել. Վալերի Գելետեյ

ՌԴ-ն ուկրաինացի զինվորների նկատմամբ մարտավարական միջուկային զենք է կիրառել Լուգանսկի օդանավակայանում. այս մասին իր ենթադրությունն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը. գրում է Korrespondent.net-ը:

Նմանատիպ տեղեկություն է հայտնել նաև  հայտնել է «Ինտեր» հեռուստաընկերության լրագրող Ռոման Բոչկալան. «Լեհաստանից ուկրաինական պատվիրակության վերադառնալու ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Վ.Գելետեյը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը միջուկային զենք է կիրառել ուկրաինացի զինվորների դեմ»:

Մասնավորապես ՌԴ զինված ուժերը երկու հարված են հասցրել Տյուլպան 2C4 ականանետից Լուգանսկի օդանավակայանին: Հարվածները այնքան ուժգին են եղել, որ փլուզման են ենթարկել ամբողջ շինությունը` 5-րդ հարկից սկսած մինչև նկուղ:

Դա էր պատճառը, որ զինվորները հեռացել են այդ տարածքից, հայտնել է Գելետեյը: Օգտագործվել են երկու տեսակի հրթիռները, որոնց ընդհանուր ուժգնությունը մոտ 2,000 կգ տրոտիլ է եղել:

Գելետեյը նշել է, որ եթե Տյուլպան ականանետով օդանավակայանին հարված չհասցվեր նրանք նվազագույնը երկու ամիս կարող էին մնալ այդտեղ և նրանց ոչ մի կերպ հնարավոր չէր լինի դուրս մղել իրենց դիրքերից:

Գելետեյը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է նույնանման հարված հասցնել նաև Դոնեցկի օդանավակայանին:

Նույն շարքից