Հիմնական ավիոհարվածները ԻՊ-ի դիրքերին հասցվել են սահմանային Քոբանի քաղաքի հատվածում, որտեղ քուրդ աշխարհազորայինները արդեն 2 ամիս է դիմակայում են ահաբեկիչներին:
Իրաքի տարածում ավիոհարվածները իրականացվել են Մոսուլ, Էր-Ռամադի, Թալ-Աֆար, Ֆալուջա քաղաքների տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են գրոհայինների մի քանի ջոկատներ, շարքից հանվել ռազմական տեխնիկան ու զինամթերքի պահեստներ: