Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեփան Մարյանյանը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ և բացել է Ամոյանի ճանապարհը:
Այժմ սպասում ենք սփոփիչ գոտեմարտին դանիացի ըմբիշի հետ: Հաղթանակի դեպքում Ռոման Ամոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Այդ մասին հայտնում է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: