Քրիշտիանու Ռոնալդուն չի կարողանում լեզու գտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Պորտուգալացին ժամանակից շուտ ավարտել է պարապմունքը, իսկ նրա թիմակիցները շարունակել են այն: Բացառված չէ, որ դա պայմանավոված է ֆուտբոլիստի ու մարզչի տարաձայնությամբ:
Sport.es-ի տեղեկատվություններով՝ Քրիշտիանուն չի թաքցնում դժգոհությունը Բենիտեսի աշխատանքային մեթոդներից: Ֆուտբոլիստին դուր չեն եկել որոշ վարժություններ, որոնք խաղացողներին անձամբ Բենիտեսն է առաջարկել: