Ռուբլու անկումը տուրիստական բում է առաջացրել Ռուսաստանում. արտասահմանցիները շտապում են Ռուսաստան՝ էժան ապրանքներ ձեռք բերելու համար։
Դեպի Ռուսաստան ավիաչվերթների մասին որոնողական հարցումների քանակը տարեվերջին աճել է 27%-ով, իսկ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են ձմեռային ուղեգրերի և ավտոբուսային տուրերի աճի մասին, գրում է Газета-ն։
Թույլ ռուբլին գնումներն ավելի շահավետ է դարձրել ոչ միայն հեռավոր արտերկրի համար. ապրանքներ սկսել են գնել նաև ԱՊՀ-ի բնակիչները։
«Ռոստուրիզմ»-ի պաշտոնական վիճակագրությունը 2014-ի վերջին եռամսյակի վերաբերյալ հասանելի կլինի միայն 2015-ի փետրվար-մարտ ամիսներին, սակայն արդեն իսկ կարելի է ասել, որ ռուբլու անկումն առաջացրել է արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը։
Այն երկրների թվում, որոնց բնակիչներն առավել հաճախ են փնտրել չվերթներ դեպի Ռուսաստան 2014-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եղել են Ուկրաինան, Գերմանիան, Թուրքիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Դանիան, Հայաստանը, Իտալիան, Իսպանիան, Բելառուսը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսրայելը և Մոլդովան։