Միջազգային 

Ռումինիայի նախագահը կողմ է Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը, նա Մոլդովայի քաղաքացիություն կընդունի

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, որ ինքը Մոլդովայի քաղաքացիություն կընդունի, որպեսզի այդ կերպ առաջ տանի այդ երկրու երկրների միավորման գաղափարը, հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը:

 

Բեսեսկուն հստակեցրել է, որ Ռումինիայի և Մոլդովայի միավորումն իր երազանքն է, քանի որ իրենք երկու պետությունում ապրող նույն ազգն են:

 

Նա ասել է, որ հրաժեշտի այցով կժամանի Քիշնև և համապատասխան փաստաթղթեր կներկայացնի. Բեսեսկուն պաշտոնից հեռանում է դեկտեմբերին:

 

Իսկ նոր նախագահի պաշտոնի համար վաղվանից կպայքարի 14 հոգի: Այսօր Ռումինիայում նախընտրական քարոզարշավի ավարտը նշանավորող «լռության օր» է:

Նույն շարքից