Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

Ռուսաստանը ԱՄՆ կամ Եվրոպա չէ, որ հզոր տնտեսության մեջ զենքի առևտուրը չնչին տոկոս կազմի

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գժվացրեցիք ամեն օր նույն բանը, թե Ռուսաստանն այսպես, Ռուսաստանն այնպես, Ռուսաստանը զենք ծախեց մեր թշնամուն, Ռուսաստանը չպիտի ծախեր, էս չի՞ ռուսը և այլ նմանատիպ շաբլոն արտահայտություններ անելով: Հասկացաաաանք վայ,տեսնում ենք, հերիք է ասեք,բոլորս էլ տեսնում ենք:

Ըստ ձեզ ո՞նց չպիտի ծախեր, եթե մի երկրի տնտեսություն հիմնված է միայն նավթի ու զենքի վաճառքի վրա, որը գտնվում է ճգնաժամի մեջ, դրան գումարած նավթի գների կատաստրոֆիկ անկում: Եթե Մի երկրի ամբողջ բյուջեն ԱՄՆ-ի մի նահանգի բյուջեի կեսն էլ չի, այդ երկիրը ո՞նց կհրաժարվեր իր բյուջեի մոտ 4% ը կազմող գործարքից: Դուք ի՞նչ եք մտածում այս ծանր ճգնաժամային շրջանում պիտի իր պետական շահը ստորադասեր Հայաստանի շահի՞ց...

Ռուսաստանը ԱՄՆ կամ Եվրոպա չէ, որոնց հզոր տնտեսության մեջ զենքի առևտուրը չնչին տոկոս կազմի: Ռուսաստանին երբեք պետք չի կուրորեն սիրել կամ ատել, ուղղակի պետք է ընդունել այնպես ինչպիսին որ կա ու աշխատել հնարավորինս ճիշտ ու հեռահայաց հարաբերություններ կառուցել հետը:

Նույն շարքից