Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ չէ Եվրամիության հետ մերձեցմանը, բայց կոչ է անում բացահայտորեն եւ ժամանակին քննարկել նման քայլերի հետեւանքները, տեղեկացնում է:
«Մենք երբեք Եվրամիության հետ մերձենալու հակառակորդներ չենք եղել: Մենք ինքներս Էլ ցանկանում ենք մերձենալ»,-ասել Է նա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, նշելով, որ խնդիրն այստեղ համագործակցության պայմաններն են:
«Խնդիրներն ստեղծվում են ոչ թե Ռուսաստանի Դաշնության պատասխան կամ պաշտպանական միջոցառումների կապակցությամբ, այլ այն առնչությամբ, որ մեր գործընկերները հարկավոր չեն համարում ժամանակին, բացահայտորեն, լիաֆորմատ, առարկայորեն եւ մասնագիտորեն քննարկել այն բոլոր ռիսկերը, որոնք ազատ առեւտրի գոտու նորմերի գործողության կապակցությամբ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս երկրների համար ծագում են առեւտրատնտեսական այլ միավորումների մեր գործընկերների միանալուց հետո»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Նա հավելել Է, որ եթե ժամանակին նման քննարկում արվեր, «ապա ոչ մի խնդիր չԷր լինի»: Նրա խոսքով՝ դա վերաբերում Է ե՛ւ Մոլդովային, ե՛ւ Ուկրաինային:
Պուտինը նշել Է, որ ՌԴ-ն պատրաստ Է մասնակցել ԱՊՀ-ի իրավական բազայի հետ այն փաստաթղթերի ներդաշնակեցման աշխատանքին, որոնք ԱՊՀ-ի երկրներն ստորագրել են Եվրամիության հետ, թեեւ դա «դյուրին խնդիր չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: