Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայի կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե ՆԱՏՕ-ն պրակտիկ քայլեր ձեռնարկի Վրաստանը դաշինքի մեջ «ներքաշելու ուղղությամբ:
«Մենք քննարկել ենք մեր փոխազդեցությունը միջազգային ասպարեզում, ներառյալ՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի պատվիրակությունների մասնակցությունն Անդրկովկասում կայունության և անվտանգության հարցով Ժնևի քննարկումներին: Մենք հաստատել ենք ուժ չկիրառելու մասին իրավականորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ կնքելու անհրաժեշտությունը, որոնք կբացառեին 2008 թվականի իրադարձությունների կրկնությունը,- ասել է Լավրովը Հարավային Օսիայի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ «այդ խնդիրը հատկապես արդիական է ՆԱՏՕ-ի կազմում Թբիլիսիի ներքաշելու անդադար գործընթացի լույսի ներքո:
«Մենք միասնական ենք եղել հարցի շուրջ, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, և բնականաբար, եթե այդ քայլերը ստանան արդեն պրակտիկ ուրվագիծ, իսկ ըստ երևույթին՝ դա արդեն սկսում է տեղի ունենալ, միջոցներ կձեռնարկենք,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը: