Միջազգային 

Ռուսաստանը մեկ երրորդով ավելացրել է ներգաղթյալների համար քվոտան

2015 թվականին Ռուսաստանը մտադիր է օտարերկրացիներին ժամանակավոր կացության 126 հազար թույլտվություն տրամադրել: Նման որոշում է ընդունել ՌԴ կառավարությունը, գրում է korrespondent.net-ը:

 

Ամենամեծ թվով ներգաղթյալ մտադիր է ընդունել Կենտրոնական դաշնային շրջանը՝ 38,1 հազար, Պրիվոլժսկի շրջանը՝ 23,7 հազար և Սիբիրի շրջանը՝ 20 հազար մարդ:

 

Հաղորդվում է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի կառավարությունն ընդունել է 95,8 հազար թույլտվության քվոտա:

Նույն շարքից