Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոք չի ցանկանում Ուկրաինայի հետ գազի հարցի շուրջ նոր խնդիրներ ունենալ, հետևաբար Ռուսաստանը պատրաստ է շարունակել գազի մատակարարումն Ուկրաինա, բայց միայն կանխավճարի պայմանով. այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ես վարչապետին խնդրում եմ զբաղվել այդ հարցով: Մեզ պետք չեն նոր խնդիրներ: Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինային գազ մատակարարել, սակայն մենք պայմանավորվածությունների մեր մասը կկատարենք բացառապես կանխավճարի պայմանով»,- ասել է Պուտինը: