Միջազգային 

Էստոնիան կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Էստոնիայի արտգործնախարար Քեյթ Պենտուսը կոչ է արել մինսկյան համաձայնությունների խախտման պարագայում խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող ճնշումները:

 

«Մինսկյան համաձայնությունների չկատարման դեպքում Եվրամիությունը պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանը պարտավոր է ապահովել ԵԱՀԿ դիտորդական խմբի անվտանգ մուտքը հակամարտության գոտի»,-ասել է նախարարը:

 

Նրա խոսքերով, Էստոնիան բարձր է գնահատում Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն եւ նրանց հետ շարունակում է պաշտպանական համագործակցությունը:

Հիշեցնենք, որ փետրվար սկզբին Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսը հայտարարել էր Ուկրաինային ռազմական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

 

 

 

 

 

 

Նույն շարքից