Միջազգային 

Ռուսաստանը վերստին հանդես Է գալիս Ուկրաինայի շուրջ բանակցություններ սկսելու օգտին. Լավրով

Անհրաժեշտ Է Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծում գտնել, որը կապահովեր երկրի բոլոր քաղաքացիների և տարածաշրջանների իրավունքը: Այդ մասին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Ասլովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: 

 

«Անշուշտ, մենք խոսել ենք Ուկրաինայի արևելքում շարունակվող զինված հակամարտության մասին: Մենք միասնական ենք արյունահեղության դադարեցման և անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում այն առումով, որ Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների համար ընդունելի լուծումներ մշակենք»,-ասել Է Լավրովը:-0-/56/

 

Իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են աշխարհազորայինների կողմից վերահսկվող քաղաքների նկատմամբ հսկողությունը վերադարձնել «քաղաքական գործընթացների միջոցով» և պատրաստ են տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»:

 

«Մենք հարվածներ չենք հասցնելու այդ քաղաքներին»,-հայտարարել Է Կլիմկինը, խոսելով Դոնեցկի ու Լուգանսկի մասին, որոնք այժմ գտնվում են աշխարհազորայիների վերահսկողության ներքո: Նա նշել Է, որ, վերջին հաշվով, միայն քաղաքական որոշումը կնպաստի հակամարտության կարգավորմանը երկրի արևելքում: ԱԳ նախարարի խոսքով՝ Կիևի իշխանությունները քաղաքների նկատմամբ հսկողություն կհաստատեն «ոչ թե քաղաքները գնդակոծելու, այլ քաղաքական գործընթացների միջոցով»:

 

Նա նաև պաշտպանել Է երկրի արևելքում հակամարտության կարգավորման հարցերին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելը և հայտարարել, որ Կիևը պատրաստ Է տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»: Կլիմկինն ասել Է, որ խորհրդաժողովի անցկացման հարցն ինքը նախօրյակին քննարկել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ իր հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից