Ռուսաստանի ակումբային առաջնության վեցերորդ տուրում Լևոն Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը», 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց Կազանի «Լադյային»: Այս հանդիպմանը Արոնյանը չէր մասնակցում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Վերջին տուրից առաջ «Սիբիրը» 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: