Տնտեսություն 

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է արգելված օտարերկրյա արտադրանքի ցուցակը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է մի շարք երկրներից պարենի մի շարք տեսակների ներմուծման արգելքի մասին կառավարության որոշումը:

«Նախագահի հրամանագրի համաձայն, ես ստորագրել եմ կառավարության որոշումը: Ռուսաստանը ամբողջովին արգելում է տավարի մսի, խոզի մսի, պտուղ-բանջարեղենային արտադրանքի, այսինքն՝ բանջարեղենի եւ մրգերի, մսի, թռչնի, ձկան, հումքի, կաթի եւ կաթնամթերքի ներմուծումը», - ասել է Մեդվեդեւը:

Վարչապետը հաղորդել է, որ էմբարգոն վերաբերում է  Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին, Ավստրալիայի, Կանադային եւ Նորվեգիայի թագավորությանը: Նա հիշեցրել է, որ նախօրեին ՌԴ-ի նախագահը  ստորագրել  էր «երկրի ազգային շահերի պաշտպանության նպատակով» հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման մասին հրամանը:

«Խոսքը արտադրանքի մի շարք կատեգորիաների ներմուծման արգելքի մասին է այն երկրներից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են մտցրել ռուսական կազմակերպությունների եւ քաղաքացիների նկատմամբ», - ընդգծել է Մեդվեդեւը:

Ինչպես հաղորդում է ՌԴ վարչապետը, Մոսկվան երկար ժամանակ չի պատասխանել որոշ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին:

Նույն շարքից