Միջազգային 

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին կարող է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Դումայում ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:


«Այս հինգշաբթի մենք հանձնաժողով կհրավիրենք և կներկայացնենք այն Պետդումայի Խորհրդի հաստատմանը»,-հայտարարել է Սլուցկին:


Հայտարարությունում կառաջարկվի «իրենց խորին ցավակցությունը հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելի կապակցությամբ, ինչպես նաև այլ ժողովրդներին, ովքեր տուժել են Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ»:


«Մենք կարծում ենք, որ պատմության դժվար խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերի շնորհիվ հանուն խաղաղության և անվտանգության»,-եզրափակել է Սլուցկին:

Նույն շարքից