Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ սառը պատերազմ չի լինելու:
Այդ մասին ամերիկյան ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը:
«Ներկայումս մենք գտնվում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամենածանր ժամնակահատվածում, սակայն, պնդում եմ, որ մենք չենք գտնվում սառը պատերազմում, քանի որ Ռուսաստանն երբեք նպատակ չի ունեցել գնալ նման քայլի: Ռուսաստանի համար խնդիրային է այն հանգամանքն, որ ամերիկացիները ցանկանում են իրենց ներկայացնել աշխարհի էպիկենտրոնում»,-հայտնել է դեսպանը:
Նրա խոսքերով, ռուսներն ուրախ են սովորական շփման մեջ ամերիակցիների ցուցաբերած ընկերական ու բարեդրացիական հարաբերությունների դրսեւորումներից, սակայն, ԱՄՆ իշխանությունների ներկայիս ստրատեգիան էապես վնասում է միջազգային հարաբերությունները: