Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Վրաստանի ու Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները զուրկ են իրավական հիմնավորումից:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլին, նշելով, որ չնայած Բեռլինի պատի տապալմանը, վարագույրը շարունակում է գոյություն ունենալ:
Նրա կարծիքով, Ռուսաստանն ու Եվրամիությունը չպետք է ընտրության առջեւ կանգնեցնեն Ուկրաինային՝ ավելացնելով, որ Մոսկվայի ու Կիեւի միջեւ առկա հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Մայիսի 14-15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ հանդիպման առանցքային թեման կհանդիսանա Ռուսաստանի ներգրավածությունը ուկրաինական ճգնաժամին, իսկ ՆԱՏՕ-ն կներկայացնի իր առանցքային նպատակները ու գործողությունների ծրագիրը:
Հիշեցնենք, որ առանց որեւէ լուրջ փաստարկների, Ուկրաինան ու Արեւմուտքը շարունակում են Ռուսաստանին մեղադրել Դոնբասին օժանդակելու մեջ ու պնդում, որ աշխարհազորայիննորին տրամադրվում է ռազմական օգնություն: