Միջազգային 

Ռուսներն ակնկալում են, որ Վլադիմիր Պուտինն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի. Պեսկով

Ռուսներն ակնկալում են, որ ՌԴ–ի ազգային շահերը պաշտպանելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով «ուղիղ գծին» ուղղված հարցերը։



«Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա նախագիծը կանցկացվի հինգշաբթի` ապրիլի 16-ին։



«Ներկայացված հարցերից դատելով` կարելի ասել, որ ռուսներն ընդհանուր առմամբ ցանկանում են, որ նախագահն ազգային շահերի պահպանմանն ուղղված ավելի կոշտ, հետևողական միջոցներ ձեռնարկի. հնչած պահանջները բավական կոշտ են»,– «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նույն շարքից